«ԱԼԻՔ» – Այսօր՝ մարտի 18-ի ժամը 14:00-ին, երկրի հարաւում գտնւող գազային օբիեկտների վրայ թշնամու յարձակման հետեւանքով, վերամշակման որոշ միաւորներ վնասւել են։
Իրանի Ազգային գազային ընկերութիւնը յայտնում է որ Իրանի գազամուղային ցանցը գտնւում է կայուն վիճակում:
Միջադէպի հետեւանքով մարդկային կորուստներ չկան, եւ անձնակազմը գտնւում է ապահով վիճակում։
Աւելի վաղ Ասալուէի կուսակալ (ֆարմանդար) Էսքանդար Փասալարը յայտնել էր, որ Փարսէ ջոնուբիի 3‑րդ, 4‑րդ, 5‑րդ եւ 6‑րդ բաժինները յայտնւել են յարձակման թիրախում, ինչի հետեւանքով դրանք ժամանակաւորապէս դուրս են բերւել շահագործումից՝ հրդեհի տարածումը կանխելու համար։ 4‑րդ արտադրագիծը եւս դադարեցւել է՝ 3‑րդի պայթիւնից առաջացած բեկորների պատճառով։