Իրան
Ահաբեկչական յարձակում Քերմանում. զոհերի թիւը գերազանցում է՝ 8 տասնեակը, իսկ վիրաւորներինը՝ 284-ը
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան Պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան չորրորդ տարելիցին, Քերման քաղաքում դէպի նահատակների գերեզմանատուն տանող ճանպարհին տեղի է ունեցել երկու պայթիւն։
Պայթիւնների հետեւանքով զոհւել է 84 մարդ, վիրաւորւել՝ 284-ը։
Արդէն յայտնի է, որ պայթիւններն ահաբեկչական գործողութեան հետեւանք են եղել։ Առաջին պայթիւնից անմիջապէս յետոյ որոտացել է երկրորդը։
«Թասնիմ» լրատւական գործակալութիւնը վկայակոչելով իր աղբիւրներին տեղեկացրել է, որ գերեզմանատան մուտքի մօտ եղել է ռումբեր պարունակող երկու պայուսակ, որոնք հաւանաբար պայթեցւել են հեռակառավարման միջոցով։
Յաւելենք նաեւ, որ կառավարութեան որոշմամբ, այսօր երկրում յայտարարւել է սգոյ օր: