Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Արցախեան շարժումը մեր 3-րդ հանրապետութեան ծառի արմատն էր»

Արցախեան շարժումը ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն է սկսել, ո՛չ էլ նրա քաղաքական հետեւորդները. որեւէ մէկը չի կարող Արցախի ժողովրդին արգելել պայքարել իր իրաւունքների համար։ «ABC մեդիայի» հետ զրոյցում ասաց Արցախեան շարժման 38-ամեակի առթիւ Եռաբլուր այցելած ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«Սա ուղղակի շարժում չէր, այլ պայքար էր հայ ժողովրդի իրաւունքների համար, իրական սիրոյ ու համերաշխութեան յեղափոխութիւն էր։ Այն սկիզբ դրեց ՀՀ կերտման շարժմանը, սա մեր 3-րդ հանրապետութեան ծառի արմատն էր։ Եթէ ոմանք փորձում են կտրել, չորացնել ծառի արմատը, իրենք կչորացնեն ամբողջ ծառը»,- ընդգծեց նա։

Ըստ պատգամաւորի` եթէ Փաշինեանը դէմ է խօսում Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքներին, դա նշանակում է, որ արդարացնում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, ցեղասպանութիւնը։

«Եթէ գործող իշխանութիւնը սպառնում, խաբում, շանտաժի է ենթարկում ժողովրդին, թէ դա կը բերի պատերազմ, դա նշանակում է` խաչ ես քաշում միջազգային իրաւունքի վրայ։ Խոնարհաբար ուրիշի եաթաղանի տակ գլուխ դնող ազգը կործանւում է, իսկ Արցախեան շարժման խորհուրդը մեզ ասում է` պայքարող ազգը, որը չի հանդուրժում իր նկատմամբ ստորացումները, բռնութիւնները, ճնշումները, յաղթում է։ Այս իշխանութիւնները տանում են ապազգայնացման։ Ամէն դէպքում ես լիայոյս եմ, որ յաղթանակի դրօշը մեր երկրում բաձրացւելու է»,- յայտարարեց Խաչատրեանը։

Նշենք, որ Արցախի իշխանութիւնները Արցախեան շարժման 38-ամեակի օրը այցելել են եռաբլուր եւ յարգանքի տուրք մատուցել շարժմանը յաջորդած պատերազմներում զոհւածների յիշատակին:

Related Articles

Back to top button