Մոսկւան աջակցում է Իրանի օրինական իրաւունքների յարգմամբ լուծմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է Իրանի միջուկային խնդրի շուրջ արդար քաղաքական եւ դիւանագիտական լուծման աջակցման մասին՝ շեշտելով Թեհրանի օրինական իրաւունքների յարգման անհրաժեշտութիւնը։
Մոսկւայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին X-ի իր էջում հրապարակած գրառման մէջ տեղեկացրել է, որ ՌԴ ԱԳՆ հաղորդագրութեան համաձայն՝ այդ դիրքորոշումը Սերգէյ Լաւրովը յայտնել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում։ Վերջինս կայացել է իրանական կողմի նախաձեռնութեամբ.տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Զրոյցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի միջուկային հարցի ներկայ զարգացումները, այդ թւում՝ Ժնեւում անցկացւած Թեհրան-Վաշինգտոն անուղղակի բանակցութիւնները։ Լաւրովը կրկին ընդգծել է Ռուսաստանի աջակցութիւնը բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հասնել արդար քաղաքական եւ դիւանագիտական լուծմանը, որը կը համապատասխանի Միջուկային զէնքի չտարածման պայմանագրով (NPT) ամրագրւած Իրանի օրինական իրաւունքներին։
Հեռախօսազրոյցի օրակարգում են եղել նաեւ երկկողմ յարաբերութիւններին առնչւող մի շարք փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր։



