Իրան

Սիոնիստական ռեժիմն աւիահարւած է հասցրել Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան վրայ. զոհւել է 7 մարդ

«ԱԼԻՔ»- Երէկ` ապրիլի 1-ին, Սիոնիստական ռեժիմը աւիահարւած է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան վրայ։ Հիւպատոսութեան շէնքն աւիահարւածի արդիւնքում ամբողջութեամբ աւիրւել է։ Սիոնիստական ռեժիմի այս ոճրագործութեան արդիւնքում զոհւել են Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի անդամներ` գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին, գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին եւ նրանց ընկերակցող 5 սպաներ` Հոսէյն Ամանօլլահին, Սէյէդ Մեհդի Ջալալեթին, Մոհսէն Սեդաղաթը, Ալի Աղա Բաբային եւ Ալի Սալեհի Ռուզբեհանին։ Սիոնիստական ռեժիմի այս յանցագործութեանն արձագանգել է Իրանի ԱԳ նախարարութիւնը։ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին յայտարարել է, որ պաշտօնական Թեհրանը կը որոշի ագրեսորին պատասխանի եւ պատժի տեսակը։

«Այս գործողութիւնը պէտք է խստօրէն դատապարտւի միջազգային հանրութեան ու ՄԱԿ-ի կողմից, եւ անհրաժեշտ գործողութիւններ ձեռնարկւեն ագրեսորի դէմ։ Այս զազրելի յարձակման բոլոր կողմերը հետաքննւում են, եւ դրա հետեւանքների պատասխանատւութիւնը կրում է ագրեսոր Սիոնիստական ռեժիմը։ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, իրեն վերապահելով հակաքայլեր ձեռնարկելու իրաւունքը, որոշելու է ագրեսորին արձագանգի եւ պատժի տեսակը»,- ասել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։

Related Articles

Back to top button