ԹեհրանԻրանՔաղաքական

Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան

Ցաւօք, վերջին օրերին հերթական անգամ ականատես եղանք Իրանի դէմ թշնամական սիոնիստական վարչակարգի ոճրագործութեանը, որի ընթացքում Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան շէնքում նահատակւեցին պարտադրւած պատերազմի ժամանակաշրջանի մի շարք վետերան գեներալներ եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան համակարգի այլ ռազմական խորհրդականներ ու կցորդներ:

Ուստի, խստօրէն դատապարտելով այս ոճրագործութիւնը, անձնապէս եւ յանուն մեր Կրօնական եւ Թեմական խորհուրդների ու ենթակայ մարմինների եւ ողջ ժողովականութեան, խորազգաց ցաւակցութիւններն ու կարեկցանքն ենք յայտնում երկրի հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէիին, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Ռէյիսիին, Իրանի ազնիւ ժողովրդին ու նահատակների ընտանիքներին:

Նշենք, որ ցանկացած յանցագործութիւն, որը խաթարում է Իրանի ու իրանցիների անվտանգութիւնն ու խաղաղութիւնը, դատապարտանքի է արժանի։

Այս առիթով նահատակների հոգիների համար առ Աստւած հայցում ենք աստւածային ողորմութիւն եւ մեծ համբերութիւն իրենց ընտանիքներին։

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Related Articles

Back to top button