Հայաստան - Արցախ

«Վտանգւած է Երուսաղէմի Հին քաղաքի ոչ միայն «Կովերի պարտէզը», այլ նաեւ ողջ հայկական թաղամասը»․ Արման Թաթոյեան

Վտանգւած է Երուսաղէմի հին քաղաքի ոչ միայն «Կովերի պարտէզը», այլ նաեւ ողջ հայկական թաղամասը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյեան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյեանը։

«Իսրայէլական ընկերութիւնը պատրաստւում է այդտեղ ապօրինի շինարարութիւններ իրականացնել։ Հաշւի առնելով որ տարածքը տրւել էր նաեւ վարձակալութեան, նրանք նոյնիսկ այդտեղ ունեն մշակւած նախագծեր, գծագրեր, թէ ինչ են պատրաստւում այնտեղ կառուցել։ Մենք՝ որպէս միջազգային փաստաբանական թիմ, ներկայացնում ենք հայ համայնքը»,-նշեց Թաթոյեանը։

Նա պատմեց, որ վերջին լարումը եղել է ապրիլի 3-ին, երբ իսրայէլցի ոստիկանների ուղեկցութեամբ վերաբնակիչները անօրինական մուտք են գործել այն հատւած, որտեղ տեղադրւած պլաստիկ սենեակներ․ «Փորձել են բռնութիւն գործադրել։ Դրանք ապօրինի գործողութիւններ են։ Սա խիստ անյարգալից վերաբերմունք է։ Դա նպատակ ունի ոտնահարել հայ համայնքի շահերը, Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան շահերը»։

Թաթոյեանի խօսքով՝ տարածքի՝ հայկական պահելը կարեւոր է ոչ միայն Հայ եկեղեցու, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի համար․ «Մենք գիշեր-ցերեկ մեր հայրենակիցների հետ համագործակցելով փորձում ենք թոյլ չտալ, որ նման խախտումներ տեղի ունենան»։

Related Articles

Back to top button