Իրան

Դեսպան Աքբարի. «Իրանն Իսրայէլին կոշտ պատասխան կը տայ»

«ԱԼԻՔ»- Սիրիայում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Հոսէյն Աքբարին յայտարարել է, որ Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան շէնքի վրայ Սիոնիստական ռեժիմի յարձակմանը հետեւելու է Իրանի կոշտ պատասխանը։ Հաղորդում է «Թասնիմ»-ը։

«Իսրայէլական F35 կործանիչները հիւպատոսարանի ուղղութեամբ 6 հրթիռ են արձակել բռնազաւթւած Գոլանից։ Ես դեսպանատան աշխատավայրում էի եւ իմ աշխատասենեակից աչքովս տեսայ, թէ այդ այդ շէնքն ինչպէս վնասւեց։ Սիոնիստական ռեժիմը գործել է ընդդէմ միջազգային օրէնքների, ինչին հետեւելու է մեր կոշտ պատասխանը»,- ասել է դեսպանը։

Related Articles

Back to top button