Իրան
Իրանի դեսպանը ՀՀ ԲՏԱ նախարարի հետ քննարկել է ոլորտում փոխգործակցութեան հնարաւորութիւնները
Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիին հանդիպել է (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետեանի հետ, այս մասին հաղորդում է ՀՀ ԲՏԱ նախարարութիւնը։
«Նախարարն նշել է, որ Իրանի հետ ձեւաւորւած բարեկամական յարաբերութիւնները դարերի պատմութիւն ունեն, եւ այժմ կան բոլոր նախադրեալները փոխգործակցութիւնը նոր մակարդակի հասցնելու համար:
Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է իրանական ընկերութիւնների՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու պատրաստակամութիւնը:
Հանդիպմանը քննարկւել են նաեւ երկու երկրներում անցկացւող ոլորտային միջոցառումներին ու ցուցահանդէսներին մասնակցութեան հնարաւորութիւնները»,- ասւած է հաղորդագրութեան մէջ: