Դաշնակցական Բեմ
«Նրանք ասում են՝ պէտք է տաս, սա էլ գլխիկոր ասում է՝ կը տամ». Արթուր Խաչատրեան
«Կարծում եմ՝ չկայ, Ալիեւը պահանջում է, Փաշինեանը մտածում է, թէ ինչպէս արդարացնի այդ պահանջների առաջ ընկրկելը»,- խորհրդարանում կայացած ճեպազրոյցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ կարծիք յայտնելով, որ սահմանազատում չի իրականացվում:
Նա յայտարարեց, որ կասկածում է, թէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կայ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց։
«Նրանք ասում են՝ պէտք է տաս, սա էլ գլխիկոր ասում է՝ կը տամ ու հիմա փորձում է երկրի ներսում համոզել, որ ադրբեջանցիները ճիշտ են»,-ասաց Խաչատրեանը:
Պատգամաւորը տարակուսեց, թէ Փաշինեանը ինչի հիման վրայ է պնդում որ 4 գիւղերը ադրբեջանական են:
«Ո՞ր քարտէզով է առաջնորդւում, որ ասում է՝ էս գիւղն Ադրբեջանինն է»,- հարց հնչեցրեց Արթուր Խաչատրեանը: