«Տաւուշում ռազմավարական բարձունքները ստանալով Ալիեւը յարձակման կը գնայ, ուղիղ են ասում»․ Տաթեւիկ Հայրապետեան
«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Տաթեւիկ Հայրապետեանը․
«Ամէն անգամ Փաշինեանի զիջումների գնալու յայտարարութիւնն աւարտւում է Բաքւի ագրեսիայով։ Թւում է, երբ զիջում է լինում, չպիտի յարձակւեն, բայց յարձակւում են աւելի յարմարաւէտ դիրքերից։
Փաստացի Նիկոլ Փաշինեանն օգնեց Ալիեւին Արեւմուտքը դուրս թողնել բանակցային գործընթացից, որում Արեւմուտքը ներգրաււել էր, որ վերջում ճանաչւի ՀՀ տարածքային ամբողջականութիւնը։ Հիմա մնացին 2-ով, որը շատ խաղացողների դուր չի գալիս, մեզ էլ չի կարող դուր գալ։ Այստեղ կայ Ալիեւի երազանքների ցուցակը, բերում է Երեւան, ասում է՝ սա պիտի անէք, նա պիտի անէք։ Այն ինչ փրկել ենք նոյեմբերի 9-ի ծանր գիշերը, Փաշինեանն ուզում է անպայման զիջել Բաքւին»,- նշել է Հայրապետեանը։