Մարզական
Աշխարհի ամենաթանկարժէք ֆուտբոլիստները` ըստ Transfermarkt-ի

Վերջերս Transfermarkt-ի մասնագէտները թարմացրել են եւրոպական մի շարք առաջնութիւնների ֆուտբոլիստների տրանսֆերային արժէքի տւեալները, այդ թւում՝ թոփ-5 լիգաների։
Այսպիսով՝ մոլորակի ամենաթանկարժէք ֆուտբոլիստները շարունակում են մնալ «Մանչեսթեր Սիթիի» յարձակւող Էրլինգ Հոլանդը, ՊՍԺ-ի ներկայացուցիչ Կիլիան Մբապէն եւ «Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհէմը։ Նրանց տրանսֆերային արժէքը գնահատւում է 180 մլն եւրօ։
Լաւագոյն քառեակը եզրափակում է «Ռէալի» եւս մէկ ներկայացուցիչ՝ Վինիսիուս Ժունիորը․ նրա տրանսֆերային արժէքը գնահատւում է 150 մլն եւրօ։
Ընդհանուր առմամբ 15 ֆուտբոլիստի տրանսֆերային արժէքը գերազանցում է 100 մլն եւրոն։