Սամուէլ դպիր Գրիգորեան. Հայրապետին նւաստացնելու փորձ անելով՝ իշխանաւորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը

Նրանք, ովքեր փորձում են «հասարակայնացնել» կամ նւաստացնել Հայոց Հայրապետին՝ նրան դիմելով «Կտրիճ Ներսիսեան» անունով, նախ մոռանում են կամ միտումնաւոր անտեսում պարզ իրաւական փաստը. անգամ ՀՀ քաղաքացիական անձնագրով նրա անունը ԳԱՐԵԳԻՆ Բ Է։ Հետեւաբար, այդ անունը շահարկելը նոյնիսկ աշխարհիկ-իրաւական դաշտում անհեթեթութիւն է եւ էժանագին քարոզչական տրիւկ։
Հոգեւոր-կանոնական կողմը. իսկ յետոյ՝ քրիստոնէական աւանդութեան մէջ ձեռնադրւելիս անձը հրաժարւում է աշխարհիկ անունից եւ ստանում նոր անուն։ Հոգեւորականին աւազանի անունով դիմելը նոյնն է, ինչ փորձել անտեսել նրա ամբողջ հոգեւոր ծառայութիւնը, ձեռնադրութիւնն ու Սուրբ Միւռոնով կատարւած օծումը։
Պետական եւ միջազգային հարթակը. Հայոց Կաթողիկոսը համայն հայութեան հոգեւոր առաջնորդն է, ում տիտղոսն ու դիրքը ճանաչւած են թէ՛ միջազգային հարթակներում, թէ՛ քոյր եկեղեցիների կողմից։
Բարոյական եւ քաղաքական կողմը. Հայ Եկեղեցու Հայրապետին նւաստացնելու փորձ անելով՝ իշխանաւորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը, այլ բացայայտում է սեփական մշակութային եւ պետական մտածողութեան աղքատութիւնը։
Այսպիսով, Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսեան» անւանողները չեն վիրաւորում անհատին, այլ արհամարհում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամեայ աւանդոյթը, նրա կանոնական կարգը եւ նոյնիսկ այն պաշտօնական իրաւական կարգավիճակը, որով նա գրանցւած է ՀՀ պետական փաստաթղթերում»։



