ԻրանՄիջազգայինՔաղաքական

CENTCOM-ը յայտարարել է Իրանի ծովային շրջափակման սկզբի մասին

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարութիւնը (CENTCOM) յայտարարել է, որ սկսել է այն, ինչն անւանել է «Իրանի ծովային շրջափակում»։

Ըստ հրապարակւած հաղորդագրութեան՝ գործողութիւնը մեկնարկել է Իրանի ժամանակով՝ երէկ, գիշերւայ ժամը 23:30-ին, եւ վերաբերում է Իրանի նաւահանգիստներ մուտք գործող կամ այնտեղից դուրս եկող նաւերին։

CENTCOM-ը նաեւ յայտարարել է, որ տարածաշրջանում տեղակայւած են աւելի քան 20 ամերիկեան ռազմանաւ եւ հարիւրաւոր ռազմական ինքնաթիռներ։

Միաժամանակ, իրանական աղբիւրները նշում են, որ նախկինում եւս ԱՄՆ-ի կողմից յայտարարւած նմանատիպ սահմանափակումների պայմաններում իրանական մի շարք նաւեր կարողացել են հասնել երկրի նաւահանգիստներ։

Նշում․ «Ծովային շրջափակման» մասին յայտարարութիւնը ներկայացւել է որպէս CENTCOM-ի պնդում։ Գործողութեան իրաւական կարգավիճակը եւ դրա գործնական կիրառման շրջանակը այլ աղբիւրներով դեռեւս պարզաբանւած չէ։

Related Articles

Back to top button