ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը բողոքի նոտա է յանձնել Ուկրաինային

Իրանի ԱԳՆ է կանչւել Ուկրաինայի ժամանակաւոր հաւատարմատարը՝ Կասպից ծովում իրանական առեւտրական նաւի վրայ ուկրաինական բանակի յարձակման կապակցութեամբ։

Իրանական կողմը յայտարարել է, որ միջադէպի հետեւանքով զոհւել է նաւաստիներից մէկը, կան  վիրաւորներ, եւ Ուկրաինայից պահանջել է պատասխանատւութեան ենթարկել դէպքի մեղաւորներին։ Թեհրանը նաեւ ընդգծել է, որ վճռականօրէն կը պաշտպանի իր ազգային անվտանգութիւնն ու քաղաքացիների շահերը։

Related Articles

Back to top button