Հայաստան - ԱրցախՔաղաքական
Սամուէլ Շահրամանեանն ընտրւեց Արցախի Հանրապետութեան նախագահ
ԱՀ Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 9-ի յատուկ նիստին Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրեց Սամուէլ Շահրամանեանին։
ԱՀ ԱԺ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ գաղտնի քւէարկութեանը մասնակցել է 23 պատգամաւոր, որոնցից 22-ը քւէարկել է կողմ, իսկ 1-ը՝ դէմ։
Սամուէլ Շահրամանեանը նախագահի միակ թեկնածուն էր, քանի որ «Միասնական հայրենիք» խմբակցութեան կողմից Սամուէլ Բաբայեանի՝ Արցախի նախագահի թեկնածութեան առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացւած փաստաթղթերը վերադարձւել էին: