ԻրանՔաղաքական

Ջուլֆայի երկաթուղին՝ Իրանի ռազմավարական հնարաւորութիւնը ամրապնդելու տարածաշրջանային առեւտուրը

Երկաթուղային տրանսպորտի փորձագէտները, ընդգծում են Ջուլֆայի երկաթուղու կարեւորութիւնը որպէս Իրանի ռազմավարական առեւտրային ուղիներից մէկը, եւ կարծում են, որ այս գծի վերականգնումը կարող է կարեւոր դեր խաղալ երկրի տարանցիկ դիրքի ամրապնդման գործում:

Ըստ Իրանի Դիփլոմասի կայքի՝ այս երթուղին, որը երկար պատմութիւն ունի Իրանի առեւտրում, եւ Իրանի դէմ Իրաքի Բաասական ռեժիմի կողմից պարտադրւած պատերազմի տարիներին այն հանդէս է եկել որպէս ապրանքների մատակարարման հիմնական զարկերակներից մէկը, եւ  երկրի ներմուծման եւ արտահանման զգալի մասը կատարւել է դրա միջոցով: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխութիւններով այս երթուղին որոշ ժամանակով շարքից դուրս է եկել, սակայն այն դեռեւս ունի շահագործման զգալի կարողութիւն։

Ներկայ իրավիճակում այս երկաթուղային գծի վերականգնումը կարող է Իրանին հնարաւորութիւն տալ միանալու կարեւոր տարածաշրջանային երթուղիներին, ներառեալ Կովկասի եւ Սեւ ծովի երթուղիները, ինչպէս նաեւ օգնել զարգացնել տնտեսական համագործակցութիւնը հարեւան երկրների, յատկապէս Հայաստանի հետ:

Այս երթուղին կարող է նաեւ արդիւնաւէտ դեր խաղալ միջազգային միջանցքների ամրապնդման գործում, ինչպիսիք են հիւսիս-հարաւ եւ արեւելք-արեւմուտք միջանցքները, եւ ամրապնդել Իրանի դիրքը որպէս տարածաշրջանում կարեւոր տարանցիկ անցակէտ:

Related Articles

Back to top button