Լարի Ջոնսոն. Իրանի 12 հրթիռների որսման համար Յորդանանում արձակւել է շուրջ 90 «Փաթրիոթ» հրթիռ

Պատերազմական վերլուծաբան եւ «Սիրիան-խաբար» լրահոսի վարող Քարիմ Ջաֆարին, անդրադառնալով Լարի Ջոնսոնի վերջին յայտարարութիւններին, նշել է, որ Իրանի արձակած 12 հրթիռների որսման նպատակով Յորդանանում ամերիկեան ուժերը կիրառել են շուրջ 90 «Փաթրիոթ PAC-3» հրթիռ։
Ջաֆարիի փոխանցմամբ՝ ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնն այս մասին խօսել է YouTube-ի իր մասնակցութեամբ փոդքասթում։ Ջոնսոնի գնահատմամբ՝ այդ քանակի «Փաթրիոթ» հրթիռների կիրառման արժէքը կարող է գերազանցել 500 միլիոն դոլարը։
Նա իր գնահատականը կապել է նաեւ ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցւածքներին հասցւած այլ վնասների մասին հաղորդումների հետ՝ մասնաւորապէս F-35 կործանիչի վնասման, երկու MQ-9 անօդաչուի խոցման եւ ամերիկեան մի շարք ռազմակայանների ուղղութեամբ իրանական հրթիռների հարւածների հետ։
Ջոնսոնը պնդել է, որ իրանական հարւածներից վնասւել է նաեւ Յորդանանի «Ալ-Ազրաք» աւիաբազայի այն հատւածը, որտեղ պահւում էին վերալիցքաւորող ռազմական ինքնաթիռներ։
Քարիմ Ջաֆարին իր հրապարակման մէջ յիշատակել է նաեւ ԱՄԷ-ի արեւելքում գտնւող «Ալ-Մինհադ» աւիաբազայի ուղղութեամբ իրանական անօդաչու թռչող սարքերի յարձակման եւ Հորմոզի նեղուցում նաւթատարների դէմ արձանագրւած միջադէպերի մասին հաղորդումները՝ դրանք դիտարկելով որպէս ԱՄՆ-ի ռազմական ու տնտեսական հնարաւոր կորուստների մաս։



