Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիւ գործընթացը վաղուց դուրս է իրաւական վէճի շրջանակներից

Կարապետեանի շնորհաւորանքը՝ նախագահին

Շնորհաւորում եմ Արցախի առաջին եւ Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին ծննդեան օրւայ առիթով։ Այս մասին շնորհաւորական ուղերձում գրել է Սամուէլ Կարապետեանը:

«Այսօր այս շնորհաւորանքն առանձնայատուկ քաղաքական խորհուրդ ունի։ Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիւ գործընթացը վաղուց դուրս է իրաւական վէճի շրջանակներից։ Նախագահը, որն իր պետական գործունէութեան տարիներին կանգնած է եղել Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան ու պետականութեան պաշտպանութեան առաջնագծում, այսօր զրկւած է ազատութիւնից եւ ենթարկւում է քաղաքական հետապնդման։

Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայեացքներ, տարբեր գնահատականներ եւ անգամ տարաձայնութիւններ։ Միաժամանակ իրաւական ու ժողովրդավարական պետութիւնում քաղաքական մրցակցութիւնը չպէտք է վերածւի քաղաքական հաշւեյարդարի։ Հայաստանի ապագան չի կարող կառուցւել քաղաքական հակառակորդների կամ այլախոհների նկատմամբ հետապնդումների ու ազատազրկումների միջոցով։ Ատելութեան, վրէժխնդրութեան ու պառակտման ներպետական քաղաքականութիւնը չի կարող իրական յաւելեալ արժէք ստեղծել, իսկ Հայաստանի առջեւ առկայ մարտահրաւէրները պահանջում են ճիշտ հակառակը:

Ռոբերտ Քոչարեանին եւ իր ընտանիքին մաղթում եմ առողջութիւն, ուժ եւ տոկունութիւն այս դժւարութիւնը եւս յաղթահարելու համար»,- նշել է նա։

Related Articles

Back to top button