
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը յայտարարել է, որ չնայած պատերազմին, պատժամիջոցներին եւ տնտեսական ճնշումներին՝ կառավարութիւնը շարունակելու է ծառայել ժողովրդին։
Մասուդ Փեզեշքիանը շաբաթ՝ օգոստոսի 22-ին, Կառավարութեան շաբաթւայ առաջին օրը, Իսլամական Հանրապետութեան հիմնադիր այաթ. Խոմէյնիի դամբարանում ունեցած ելոյթում ընդգծել է, որ իշխանութիւններն իրենց համարում են ժողովրդի ծառայողը եւ, չնայած առկայ ճնշումներին, «ամբողջ էութեամբ» շարունակում են ծառայել ժողովրդին։
Նա նշել է, որ Իրանի դէմ ընթացող պատերազմը միայն ռազմական չէ, այլ նաեւ տնտեսական եւ անվտանգային, եւ ընդգծել է ազգային միասնութեան ու համերաշխութեան պահպանման անհրաժեշտութիւնը։
«Իրանն այսօր կարիք ունի շուրջօրեայ ծառայութեան, ոչ թէ խրատների ու խորհուրդների, այլ նրանց, ովքեր դաշտ կը գան եւ երկրի բեռից մի մասը կը վերցնեն իրենց վրայ»,- ասել է Փեզեշքիանը։
Նա նաեւ յայտարարել է, որ ընդունւած որոշումների շուրջ միասնական դիրքորոշումը եւ դրանց հետեւողական իրականացումը Իրանի յաղթանակի կարեւոր պայմանն է։



