Ադրբեջանագէտ. «Փաշինեանն Ալիեւի թեկնածուն է. նրա համար մարդու ցաւը արժէք չունի»

Ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը գրել է.
«Քանդենք պետութիւնը» կուսակցութեան քարոզարշաւը մարդատեացութեան մասին է…
Խմած վիճակում մեքենայ վարելու համար վարորդական իրաւունքից զրկւածին նախընտրական շրջանում առանց որեւէ քննութեան այդ իրաւունքը վերադարձնելը խօսում է նրա մասին, որ Փաշինեանի համար հայ մարդու կեանքը արժէք չունի։ Նրա համար որեւէ նշանակութիւն չունի, որ խմած քշելու հետեւանքով կարող է վտանգւել մարդկանց կեանքը։
Ազատի զինւորական կացարանում հրդեհի զոհերից մէկի ծնողի վրայ ագրեսիւ գոռալը փաստում է՝ Փաշինեանի համար մարդկային կեանքը, ցաւը արժէք չունի, նա կարող է ուղղակի կանգնել ու գոռալ զինւորի ծնողի վրայ՝ նախկինների դէմ իր պայքարի շրջանակներում։
Պաստառը պոկած անձին հոգեբուժարանում ինքնասպանութեան հասցնելը փաստում է՝ Փաշինեանի համար մարդկային կեանքը արժէք չունի։
Մեր հազարաւոր զինւորների կռիւն արժէզրկողը, մեր հայրենիքի համար կռիւը բարոյազրկողը, որը կարող է այսքանից յետոյ կանգնել ու ասել, թէ «այդ հողը ինչո՞վ էր մերը…», ցոյց է տալիս, որ իր համար մարդկային կեանքը ոչ մի արժէք չունի։
Այս մարդը ոչ միայն Ալիեւի թեկնածուն է, այլ իր ողջ էութեամբ, բոլոր քայլերով ցոյց է տալիս, որ մարդատեաց է, իր համար հայ մարդու կեանքը, ՀՀ քաղաքացու կեանքը ոչ մի արժէք չունի, միակ «արժէքաւոր» երեւոյթը, որ նա ունի, դա իշխանութիւնը պահելն է ամենաբարոյազուրկ ու մարդատեաց մեթոդներով, քանի որ միայն դա կարող է հնարաւորութիւն տալ նորից վերադառնալ Ալիեւի երազանքների ցուցակի կատարմանը, այդ թւում՝ նոր տարածքներ յանձնելուն, որի մասին արդէն ակնյայտ խօսւում է քարոզարշաւի շրջանակներում»։



