Դեսպանի հեռանալուց յետոյ ԱՄՆ քաղաքականութիւնը Հայաստանում փոփոխութեան չի ենթարկւի

«ԱԼԻՔ» – ԱՄՆ դեսպանատնից արձագանքելով լրատւամիջոցների հարցումներին, տեղեկացրել են, որ դեսպանի հեռանալուց յետոյ, ԱՄՆ քաղաքականութիւնը Հայաստանում փոփոխութեան չի ենթարկւի: Հաղորդում է 168.am-ը:
«Ի պատասխան լրատւամիջոցներից ստացւած հարցումների՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ երեք տարի պաշտօնավարումից յետոյ յունւարի կէսին դեսպան Քւինը կաւարտի իր աշխատանքը ՀՀ-ում։
Դեսպանի հեռանալուց յետոյ ԱՄՆ քաղաքականութիւնը Հայաստանում փոփոխութեան չի ենթարկւի։
Միացեալ Նահանգները շարունակում է հաւատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերութեանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերութեան հետագայ զարգացում, ինչպէս նաեւ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղութեան պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինեանի միջեւ ստորագրւած երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- ասւած է դեսպանատան հրապարակած հաղորդագրութեան մէջ:



