ՄիջազգայինՔաղաքական
«G20» գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել Ուկրաինայի հակամարտութեան կարգաւորման շուրջ

«ԱԼԻՔ» – Հարաւային Աֆրիկայում կայացած G20-ի ղեկավարութեան գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել, որում նշւում է Ուկրաինայի իրավիճակի կայուն կարգաւորման անհրաժեշտութիւնը, այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Հռչակագրում Ուկրաինայի իրավիճակն այլ հակամարտութիւնների շարքում յիշատակւում է կայուն խաղաղ կարգաւորման կարիք ունեցող։
Յիշեցնենք, որ Վաշինգտոնի կողմից ներկայացւած նախագծի մանրամասների համաձայն՝ 28 կէտից բաղկացած ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան հրաժարւի մի շարք արեւելեան շրջաններից՝ ԱՄՆ անվտանգութեան երաշխիքների դիմաց, կրճատի զինւած ուժերի թիւը եւ մի քանի տարով յետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։



