Ռուս լրագրողներին չի թոյլատրւել մասնակցել Մերցի մամուլի ասուլիսին G20 գագաթնաժողովի ժամանակ

«ԱԼԻՔ» – «G20» գագաթնաժողովում Գերմանիայի պատւիրակութիւնը հրաժարւել է թոյլ տալ ռուսական լրատւամիջոցների ներկայացուցիչներին մասնակցել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մամուլի ասուլիսին, այս մասին ըստ Tert.am-ի հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա հարցին պատասխանել են, որ միայն գերմանացի լրագրողներին էր թոյլատրւում մասնակցել։
Աւելի վաղ G20-ի առաջնորդները հռչակագիր են ընդունել, որով կոչ էին անում կարգաւորել հակամարտութիւնները ամբողջ աշխարհում, այդ թւում՝ Ուկրաինայում։
Աւելին, մասնակիցները կոչ են արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը՝ ներառելով Աֆրիկայի, Ասիա-խաղաղովկիանոսեան տարածաշրջանի եւ Լատինական Ամերիկայի երկրները։ Նրանք նշել են, որ նման բարեփոխումը կը համապատասխանեցնի այն 21-րդ դարի իրականութիւններին եւ պահանջներին՝ այն դարձնելով աւելի ներկայացուցչական, ներառական եւ ժողովրդավարական, ինչպէս նաեւ աւելի թափանցիկ ՄԱԿ-ի բոլոր անդամների համար։



