ԻրանՄիջազգայինՔաղաքական
Փեզեշքիանը եւ Մակրոնը հաստատել են միջուկային խնդիրը երկխօսութեան միջոցով լուծելու անհրաժեշտութիւնը

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում, Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի հետ:
Հանդիպման ընթացքում, կողմերն անդրադարձել են երկկողմ յարաբերութիւններին, եւ յոյս են յայտնել, որ ապագայում, լուծելով երկու երկրների միջեւ առկայ խնդիրները, կը ստեղծւեն անհրաժեշտ հիմքեր նրանց միջեւ յարաբերութիւնների եւ համագործակցութեան ընդլայնման համար։
Երկու նախագահները յատու անդրադարձել են միջուկային խնդրին՝ ընդգծելով, որ այն անհրաժեշտ է լուծել դիւանագիտութեան եւ երկխօսութեան միջոցով:
Նշենք նաեւ, որ նախագահը երէկ հանդիպումներ է ունեցել նաեւ Շւէյցարիայի եւ Ֆինլանդիայի նախագահների, Նորւեգիայի վարչապետի, ինչպէս նաեւ Եւրամիութեան խորհրդի նախագահի հետ: