ԻրանՔաղաքական

Մահապարտի իրականացրած ահաբեկչութեան հետեւանքով նահատակւել է Բանդար Լենգէի ոստիկանութեան հետախուզական բաժնի հրամանատարը

«ԱԼԻՔ» – Բանդար Լենգէի ​​նահանգապետարանի տարածած տեղեկութիւնների համաձայն մահապարտի միջոցով ոստիկանութեան հրամանատարներից մէկի դէմ իրականացւել է ահաբեկչական գործողութիւն:

Հրապարակումների համաձայն գործողութեան հետեւանքով զոհւել է երկրի անվտանգային համակարգի սպաներից մէկը, եւս մէկ մարդ վիրաւորւել է։ Այս մասին է տեղեկացրել «Թասնիմ»-ը:

Աղբիւրի համաձայն կուսակալ Ֆաւադ Մուրադզադէն  բացառիկ հարցազրոյց է տւել «Թասնիմ»-ին, որի ընթացքում էլ տեղեկացրել է քաղաքի ոստիկանական հրամանատարներից մէկի վրայ մահապարտ ահաբեկչական յարձակման մասին որոշ մանրամասներ: 

Բանդար Լենգէի ​​նահանգապետը նշել է նաեւ, որ կապիտան Մոջթաբա Շահիդիի դէմ իրականացւած ահաբեկչական գործողութեան արդիւնքում սպանւել է նաեւ ինքը՝ մահապարտ ահաբեկիչը:

Related Articles

Back to top button