ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչիի գրառումը  Թուրքիայում քաղաքական խորհրդակցութիւնների մասին

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին Թուրքիայում կատարած այցին յաջորդած ուղերձում գրել է. «Իրանը մշտապէս պատրաստ է փոխգործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի խաղաղութեան եւ կայունութեան պահպանման, ինչպէս նաեւ այն ոտնձգութւններից պաշտպանելու նպատակով»։

«ԻՌՆԱ» գործակալութեան արտաքին քաղաքականութեան զեկոյցի համաձայն՝ ԱԳ նախարարն այսօր՝ շաբաթ, յունւարի 31-ին, «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ հանդիպումներն ու բանակցութիւնները Իրանի եւ Թուրքիայի երկկողմ յարաբերութիւնների, ինչպէս նաեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ միշտ եղել են օգտակար եւ կառուցողական»։

Նա յաւելել է. «Այս բանակցութիւնների ընթացքում ես եւս մէկ անգամ պարզաբանեցի, որ Իրանը երբեք չի ձգտել ունենալ միջուկային զէնք եւ պատրաստ է մտնել արդար ու համափարպակ միջուկային համաձայնագրի մէջ, որը կը ներառի Իրանի ժողովրդի օրինական շահերը։ Մի համաձայնագիր, որը կը ներառի «միջուկային զէնք չստեղծելու» երաշխիք եւ պատժամիջոցների արդիւնաւէտ վերացում»։

Արաղչին նաեւ յայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը գնահատում է Թուրքիայ ջանքերը եւ ողջունում նրա դերը կայունութեան ճանապարհին:

Նախորդ օրւայ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ եւս Արաղչին ընդգծել էր. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատրաստ է վերադառնալ միջուկային բանակցութիւններին, եթէ դրանք իրականացւեն հաւասար դիրքերից, փոխադարձ շահերի հիման վրայ եւ փոխադարձ յարգանքով»: Արաղչին ընդգծել էր, որ Իրանը երբէք չի հետապնդել միջուկային զէնքի ձեռքբերում, եւ նման զէնքը որեւէ տեղ չունի Իրանի անվտանգային հաշւարկներում։ Նրա խօսքով՝ Իրանը պատրաստ է վստահութիւն ստեղծել իր միջուկային ծրագրի խաղաղ բնոյթի շուրջ։

ԱԳ նախարարը նշել էր նաեւ, որ Թեհրանն ու Անկարան համակարծիք են, որ արտաքին ուժերի ապօրինի միջամտութիւնների հետեւանքով տարածաշրջանային զարգացումներն ընթանում են վտանգաւոր ուղիով։

Նա մեղադրել էր սիոնիստական վարչակարգին՝ պատերազմ հրահրելու, տարածաշրջանի երկրները թուլացնելու եւ մասնատելու փորձերի մէջ։

Related Articles

Back to top button