ՄիջազգայինՔաղաքական
Կուրսկի շրջանի 28 բնակավայր Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողութեան տակ է
«ԱԼԻՔ» – «Ուկրաինայի Զինւած ուժերի կողմից վերահսկւում է Կուրսկի շրջանի 28 բնակավայր: 2 հազար մարդու ճակատագիրն անյայտ է»: Տեսակոնֆերանսի միջոցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին յայտնել է շրջանի նահանգապետի պաշտօնակատար Ալեքսէյ Սմիրնովը։ Փոխանցում է Tert.am-ը:
Նրա տեղեկացմամբ՝ 180 հազար մարդ ենթակայ է տարհանման, 121 հազար մարդ արդէն հեռացել կամ տարհանւել է։
Սմիրնովը յայտնել է նաև, որ զոհւել է 12 խաղաղ բնակիչ, վիրաւորւել՝ 121 մարդ: