ԻրանՔաղաքական

Յայտնաբերւել է «Մուսադ»-ի կամիկաձէ ԱԹՍ-ների եւ ռումբերի հաւաքման արհեստանոց

«ԱԼԻՔ» – Շահրէ Ռէյում յայտնաբերւել է «Մուսադ»-ի գործակալների արհեստանոց, որը զբաղւում էր կամիկաձէ անօդաչու թռչող սարքերի եւ ինքնաշէն ռումբերի հաւաքմամբ։

«Առգրաււել են անօդաչու թռչող սարքերը եւ դրանց արտադրութեան սարքաւորումները»,- յայտարարել է քաղաքի ոստիկանական ուժերի հրամանատար գնդապետ Հոսէյն Մաֆին։

«Բնակարան կասկածելի այցելութիւնների մասին քաղաքացիների տեղեկութիւնների հիման վրայ հետախուզական խմբերը եւ ոստիկանական ստորաբաժանումները, դատարանի որոշում ստանալով, անմիջապէս սկսել են գործողութիւն։

«Հետաքննութեան ընթացքում այս բնակարանում յայտնաբերւել եւ առգրաււել են զգալի քանակութեամբ անօդաչու թռչող սարքեր, կամիկաձէ անօդաչու թռչող սարքերի արտադրութեան սարքաւորումներ, ինքնաշէն ռումբեր եւ այլ իրեր», – ասել է գնդապետը։

Ըստ նրա՝ արհեստանոցում յայտնաբերւել է աւելի քան 200 կիլոգրամ պայթուցիկ նիւթ եւ կամիկաձէ անօդաչու թռչող սարքեր պատրաստելու մեծ քանակութեամբ սարքաւորումներ։

Related Articles

Back to top button