ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արեւմուտքն Իրանի կոչ է արել զերծ մնալ Իսրայէլի դէմ հնարաւոր յարձակումից

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ ՝պահանջելով Իրանից զերծ մնալ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ հնարաւոր պատասխան յարձակումից:

Նրանք յայտարարել են, որ աջակցում են Իսրայէլին Իրանի եւ Դիմադրութեան շարժման  հնարաւոր յարձակումների դէմ։

Հինգ երկրների ղեկավարները նաեւ յայտարարել են, որ զօրակցում են հրադադարի ռեժիմի կայցման մասին ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի համատեղ նախաձեռնութեանը, որը նախատեսում է առաջիկայ հինգշաբթի օրը Իսրայէլի եւ ՀԱՄԱՍ-ի մասնակցութեամբ համատեղ նիստ գումարել:

Արեւմտեան հինգ երկրների ղեկավարները նաեւ կոչ են արել բոլոր կողմերին կատարել իրենց պարտաւորութիւնները եւ թոյլատրել Գազայի հատւածին մարդասիրական օգնութեան հասանելիութիւն՝ առանց անկլաւում Սիոնիստական ​​ռեժիմի կատարած յանցագործութիւնների մասին յիշատակելու։

Related Articles

Back to top button