«ԱԼԻՔ» – Ադմիրալ Ալի Ֆադաւին Քաշանի նահատակների յուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը յայտարարել է, որ թէեւ թշնամին յարձակւել է Իսլ. Իրանի վրայ սխալ հաշւարկների հետեւանքով եւ չնայած նրա ձախողումների, այնուամենայնիւ Իրանը եւս վճարել է նրա թոյլ տւած յիմարութիւնների պատճառով, եւ յաւելել. «Սիոնիստականիշխանութիւնների խոստովանութիւնների համաձայն՝ նրանք չսիրւած տարր են եւ աշխարհի մարդկանց աւելի քան 92%-ը դէմ է այդ ռեժիմի գործողութիւններին»:
«Թասնիմ»-ը տեղեկացնելով այս մասին յաւելել է, որ նոյն հանդիպման ընթացքում Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի գլխաւոր հրամանատարի տեղակալը յայտարարել է. «Այսօրւայ իսլամական Իրանի հզօրութիւնը համեմատելի չէ յեղափոխութեան սկզբի շրջանում Իրանի հետ: Սակայն այն, ինչ ունենք, չպէտք է բացայայտւի թշնամու աչքին: Երկրի առաջընթացը շարունակական գործընթաց է եւ դեռ շարունակւում է, եւ սա այն դէպքում, երբ հզօրացումն ու (պաշտպանական) կարողութիւնների բարձրացումը պարտաւորութիւն է»։
Ադմիրալ Ֆադաւին նշել է նաեւ, որ պաշտպանութեան ութ տարիներին Իրանի յաղթանակն ու այսօրւայ առաջընթացը ունեցած մեր տեխնիկաներով չէր, որ ձեռք է բերւել, այլ պայմանաւորւած էր Իրանի Իսլ.Հանրապետութիւնում յանձնառու ուժերի ու մարդկային կարողութիւնների առկայութեամբ, եւ դրա համար է ասւում, որ պէտք է միշտ հոգատար լինել յանձնառու տարրի ու կարողութիւնների նկատմամբ: