ԱտրպատականՀամայնք

Ատրպատականի հայոց թեմում` հայկական համայնքը որեւէ վնաս չի կրել

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Ատրպատականի հայոց թեմի իրավիճակի մասին «ԱԼԻՔ»-ին տեղեկացւել է, որընթացող պարտադրեալ պատերազմական այս օրերում Ատրպատականի հայոց թեմում` Թաւրիզում, Ուրմիայում եւ Ուրմիայի շրջակայ հայաբնակ վայրերում հայկական համայնքը որեւէ վնաս չի կրել։

Ազգային առաջնորդարանում Թաւրիզում եւ Գործխորհրդի գրասենեակում (Ուրմիա) ընթանում են իւրաքանչիւր օրւայ աշխատանքները։

Պատերազմական իրավիճակից ելնելով թեմիս եկեղեցիներում արարողութիւններ տեղի չեն ունենում։ Թեմի տարածքում գտնւող վանքերն ու եկեղեցիները անվնաս եւ գտնւում են նշանակւած պահակների հսկողութեան տակ։

Թեմական խորհուրդը գլխաւորութեամբ Թեմակալ Առաջնորդ` Գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հետեւում են համայնքի իրավիճակին։

Related Articles

Back to top button