ՀամայնքՆոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի սաներն իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան Բիւրաւոր նահատակների յիշատակին

Երեքշաբթի՝ ապրիլի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի սաները դպրոցի անձնակազմի եւ Ծնողական խորհրդի անդամների ուղեկցութեամբ, այցելեցին Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակ, ուր Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ տեղադրեցին ծաղիկներ եւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանը եւ ազգային մարմինների ներկայացուցիչները:

Ընթացքում սաներն ասմունքեցին Պարոյր Սեւակի «Հայաստան»-ը, իսկ կատարեցին «Հայաստան իմ բարի երկիր» խմբերգը:

Վերջում Սրբազան Հայրն իր սրտի խօսքն ասաց փոքրիկներին, գնահատելով նրանց պահանջատէր կեցւածքը:

Ծրագիրը հաղորդավարեց դպրոցի ուսուցչուհի Անի Շահիջանեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button