Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ընտրութիւններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան յաղթանակի կապակցութեամբ Իրանի նախագահը ուղերձ է յղել Հայաստանի վարչապետին

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանն իր ուղերձում շնորհաւորել է Նիկոլ Փաշինեանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններում յաղթանակի կապակցութեամբ։ Նա վստահութիւն է յայտնել, որ նոր շրջանում եւս վերջին տարիներին երկու երկրների միջեւ ձեւաւորւած դինամիկ եւ փոխադարձաբար գոհացուցիչ յարաբերութիւնները կը շարունակեն ամրապնդւել եւ զարգանալ՝ աւելի լայն ու կառուցողական համագործակցութեան շնորհիւ։ Այդ գործընթացը, ըստ նրա, կը նպաստի ինչպէս երկու երկրների շահերի ապահովմանը, այնպէս էլ տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների համագործակցութեան միջոցով։
Իրանում ՀՀ դեսպանութիւնը ներկայացրել է նախագահի ուղերձի ամբողջական տեքստը.
«Պարոն Նիկոլ Փաշինեան, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ,
Ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհաւորանքները յղել Ձեզ Հայաստանի Հանրապետութիւնում խորհրդարանական ընտրութիւնների յաջող անցկացման եւ Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան յաղթանակի կապակցութեամբ։
Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարութեան նկատմամբ վերահաստատւած վստահութիւնը վկայում է նրանց ցանկութեան եւ ձգտման մասին՝ շարունակելու խաղաղութեան, զարգացման, կայունութեան եւ տարածաշրջանային համագործակցութեան ամրապնդմանն ուղղւած քաղաքականութիւնը։ Վստահ եմ, որ Ձեր վարչապետութեան նոր շրջանում վերջին տարիներին մեր երկու երկրների յարաբերութիւններում ձեւաւորւած դրական եւ դինամիկ ընթացքը աւելի կը զարգանայ եւ կամրապնդւի՝ երկկողմ առաւել լայն ու կառուցողական համագործակցութեան շնորհիւ։
Այդ գործընթացը կը նպաստի մի կողմից երկու երկրների ազգային շահերի ապահովմանը, իսկ միւս կողմից՝ մեր տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների փոխգործակցութեան եւ համագործակցութեան միջոցով։ Մաղթում եմ Ձեզ, Ձեր կառավարութեանը եւ Հայաստանի բարեկամ ու հարեւան ժողովրդին խաղաղութիւն, բարօրութիւն, երջանկութիւն եւ յաջողութիւններ»,- ասւած է ուղերձում։
factor.am



