Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայր Ասողիկ Կարապետեան. «Ողորմելի էք դուք ամենքդ՝ վերից վար»

«ԱԼԻՔ» – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ արխիւի տնօրէն Հայր Ասողիկ Կարապետեանը Ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ արձագանգելով նախօրէին Հ1-ի եթերից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցէին հնչեցւած զրպարտանքներին:

 «Սուրբ Էջմիածնի միաբանութիւնից վտարւած, կարգալոյծ եղած մի ապիկար բերւել է Հանրային հեռուստաընկերութիւն՝ նմանն իրեն նմանին է ձգում… Ապիկարներն իրենց անօրէնութիւնների ու պղծութիւնների իբրեւ «արդարացում» բերել խօսեցնում են մէկին, որին բոլորս քաջ ճանաչում ենք եւ գիտենք ինչու է վտարւել Սուրբ Էջմիածնից: Մինչ օրս խնայել ենք այս նւաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականութիւնը: Եւ հիմա յանդգնութիւնն ունի դեռ խօսելու…

Ողորմելի էք բոլորդ, որ ձեզ զրուցակից էք դարձրել ուրացողին՝ այդպէս մոլորեցնելով բարեմիտ հեռուստադիտողներին…

Ողորմելի էք դուք ամենքդ՝ վերից վար»,- գրել է նա:

Related Articles

Back to top button