Դաւիթ Ամալեանը՝ Նիկոլ Փաշինեանին. «Ահաբեկչութիւն անում են առիւծների դէմ․շատ չի լինի՞ քեզ համար»
Այ ոչ մի բա՜ն. եթէ ունես տանը հայելի նայիր նրա մէջ բնակւող շակալին

«ԱԼԻՔ» – Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դաւիթ Ամալեանը, ում աւագ որդին՝ Վարդան Ամալեանը զոհւել է 44-օրեայ պատերազմում, ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի հրահանգով ՀՀ ԱԱԾ-ի եւ իրաւապահ մարմինների վերջին օրերի գործողութիւններին:
«Սովորաբար ահաբեկւում են առիւծները, ահաբեկում են «շակալները», մռնչում են առիւծները, վնգստում են «շակալները»։ Էսպիսի բազմաթիւ օրինակներ կարող եմ բերել առիւծների եւ «շակալների» խորհրդանշական տարբերութիւնների մասին, սակայն այս պահին ասելիքս այլ է…
Այ ոչ մի բա՜ն. եթէ ունես տանը հայելի նայիր նրա մէջ բնակւող շակալին, որն իր թուլութիւնը թաքցնում է իրեն ենթարկւող, քանակով ցաւօք շատ շակալախմբերին, առիւծների վրայ յարձակման հրահանգների մէջ…
«ահաբեկչութիւն»…
Չէ մի չէ դեմոկրատիա…
Տօ այ դատարկատկար, ինչպէս նշեցինք ահաբեկչութիւն անում են առիւծների դէմ, հա՛մ Վազգէնին կրակեն, հա՛մ քե՞զ, շատ չի լինի՞ քեզ համար, հա՛մ մեր տղերքին քո ցեղակից ահաբեկիչները կրակեն, համ քե՞զ…
Ու քո կարծիքով դու էնքան կաս, որ կարող էս արժանի լինել գնդակին կամ առհասարակ մահւա՞ն, սրանք վաստակում են ծնւած մարդիկ, գնդակն էլ, մահն էլ, իսկ կենսաբանական գոյանքները առաջանում եւ վերանում են…
Ցանկալի կը լինէր իմ կենսագրութեան մէջ քեզ ընդհանրապէս չճանաչել, սակայն ցաւօք չստացւեց, ես քո նմանների հետ չեմ շփւում նոյնիսկ կենցաղում, թէպետ էդտեղ էլ էս յաղթել, քանի որ քո նման չունես դու միակն էս, ումից նոյնիսկ հայհոյանքներն են ամաչում…
Ինչեւէ անցնեմ քեզ դիմելուն…
Յանկարծ հիմա չմեռնես, ոչ էլ վաղը, քո ընտրաժէխի մօտ կը հերոսանաս, խնդրում եմ առողջ եղիր, շատ կեր, դա քեզ շատ է սազում, երեխաներիդ լաւ նայիր, հա, բայց էն լակոտիդ ասա մեծերի հանդէպ յարգանք ունենայ, ճիշտ ա գիտենք, որ ինքդ էլ չունես, բայց մի զլացի իրեն ասա, փորձիր ուղիղ նայել երկրին, հակառակ կողմից երկիրը վերածւում է քո դիմացի հայելուն… Իսկ ուղիղ նայելու դէպքում մի գուցէ կը տեսնես դիմացդ կանգնած մարդկանց արժէքը, կը հասկանաս, որ իրենք ահաբեկիչ չեն, իրական ահաբեկչին կը փնտրես քո մէջ, ու կը փորձես պայքարել դրա դէմ, էս դէպքում գոնէ հահոյանքները քո մօտ գալուց չեն ամաչի… հա էն ժէխակոյտիդ էլ ասա թող մարդկութիւն անեն, լափամանիս տեղն ասեն, իմանամ մէջն ինչ կար…
Լաւ իսկ որպէս վերջաբան ուղղակի բարի ախորժակ…»,- գրել է նա: