ԹեհրանԻրանՀամայնքՔաղաքական

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկու հայ նահատակի ընտանիքների է այցելել

«ԱԼԻՔ» – Երեքշաբթի երեկոյեան, սուրբ Ծննդեան տօների նախօրէին, դոկտ. Մասուդ Փեզեշքիանն այցելել է Իրան-Իրաք 8-ամեայ պատերազմի,ինչպէս նաեւ ահաբեկչական գործողութեանը զոհ գնացած երկու իրանահայ նահատակի ընտանիքներին:

Առանձին այցով Հանրապետութեան նախագահը հանդիպել է նահատակ Գագիկ Թումանեանի մօրը՝ Յասմիկ Թումանեան Յարութիւնեանին, իսկ յաջորդ այցով նա տեսակցել է նահատակ Անուշաւան Այւազեանի տիկնոջ՝ Նինա ու ընտանիքին։

Յատկանշական է, որ Գագիկ Թումանեանը զոհւել է Մարիւանի ճակատում՝ 1987 թւականի օգոստոսին, իսկ Անուշաւան Այւազեանը՝ յեղափոխութեան յաղթանակից մէկ տարի անց, 1979 թւականին, քաղաքացիական անձանց վրայ ահաբեկիչների կոյր կրակոցների հետեւանքով:

Նախագահ Փեզեշքիանն այցերի ընթացքում նշել է, որ Իրանի ժողովուրդը գնահատում է նահատակութեան փառքին արժանացած իր զաւակների հաւատարմութիւնն ու ինքնազոհութիւնը եւ յարգանքով է լցւած նրանց ընտանիքների հանդէպ: «Իսկ այս օրերը ուրախութիւն են Իրանի ամբողջ ժողովրդի եւ աշխարհի համար, յատկապէս մեր հայ եւ այլ քրիստոնեայ քաղաքացիների համար, եւ ուրախ է այցելութեան առիթի համար»,-շնորհաւորելով սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ նշել է հանրապետութեան նախագահը: 

Իրանահայ նահատակների երկու ընտանիքներ այցելութիւնների ժամանակ նախագահ Փեզեշքիանին  ուղեկցել է նրա դուստրը՝ Զահրա Փեզեշքիանը:

Related Articles

Back to top button