«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 24-ի երեկոյեան, Հայ Կաթողիկէ համայնքի Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ աթոռանիստ եկեղեցում Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի ձեռամբ մատուցւեց Ս. Պատարագ՝ Կաթոլիկ եկեղեցու տոմարով Սուրբ Ծննդեան տօների՝ Քրիսմասի առիթով:
Սրբազան Հայրն աղօթեց իրանահայ համայնքի բարօրութեան համար միաժամանակ նշելով, որ թող ամէն մարդ իզօրու լինի Աստծոյ զօրութիւնն ու սէրը փնտրի իր մէջ, որպէսզի ուժ գտնի շարունակելու սիրել համամարդկային արժէքները:
Սրբազան Հայրը նաեւ անդրադարձաւ Հայոց եկեղեցական մշակոյթում արւեստի ու երաժշտութեան դերին, յտկապէս շարականների երգեցողութեան հարցում, առանց որի հնարաւոր չէ նման շուքով պատարագներ մատուցել, եւ բարձր գնահատեց ներկայ եկեղեցական երգչախմբին: