
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հանդիպել է «ARAM» ապրանքանիշի ներքոյ սուրճի վերամշակւած արտադրանքների արտադրութեան ոլորտում գործող ձեռնարկատէր եւ գործարար Էդւին Միրզայեանին։
Պատգամաւորի գրասենեակը տեղեկացնելով այս մասին յաւելել է, որ հանդիպման ընթացքում դոկտ. Շահվերդեանը բարձր է գնահատել Էդւին Միրզայեանի ձեռնարկատիրական գործունէութիւնը, արտադրութեան եւ աշխատատեղերի ստեղծման ուղղութեամբ իրականացւող աշխատանքները՝ արժեւորելով նրա ներդրումը ոլորտի զարգացման գործում։



