
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ թւականիս հոկտեմբերի 24-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ «Հայ Մշակոյթի տօնին» նւիրւած գեղարւեստական յայտագրով համեմւած միջոցառում, որի ընթացքում գնահատւեցին 2025-2026 ուսումնական տարեշրջանում հանգստի կոչւած հայոց դպրոցների 12 ուսուցչուհիներ:
Միջոցառմանը Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը ներկայացրեց խորհրդի համապարփակ զեկոյցը, ցուցադրւեց Կրթական խորհրդի մշակութային յանձնախմբի կողմից կեանքի կոչւած «Նոր ձայներ» երգչախմբի կատարումները՝ խմբավարութեամբ դիրիժոր Արփի Սիմրոջեան-Նազարեանի:
Ցուցադրւեցին նաեւ 2025-2026 ուսումնական տարեշրջանում Թեհրանի հայոց կրթօջախների տարեմուտից պատկերներ, ինչպէս նաեւ հանգստի կոչւած ուսուցիչների կենսագրական տւեալները:
Գեղարւեստական յայտագիրը վստահւել էր՝ աշակերտ-աշակերտուհիներին, որոնք լաւապէս իրականացրեցին իրենց առաքելութիւնը: Հանգստի կոչւած տեսուչների եւ ուսուցիչների կողմից արտայայտւեցին Մադլէն Քեշիշեանը եւ Իդետ Սարգսեանը:
Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աղբ. Գատեհճեանը՝ փոխանցելով Սրբազան Հօր օրհնութեան խօսքը:
Մանրամասնութիւնները օրաթերթիս յառաջիկայ համարներից մէկում:



