Համայնք

Իրանի հայ կաթողիկէ համայնքի հովւապետը դատապարտում է

«ԱԼԻՔ» – Իրանի Հայ Կաթողիկէ առաջնորդ եւ Թեմական խորհրդի նախագահ Սարգիս եպս. Դաւիթեանը դատապարտել է լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի սպանութիւնը: Այս կապակցութեամբ նա հանդէս է եկել դատապարտանքի գրութեամբ:

Գրութեան մէջ նշւած է. «Միջին արեւելքը ընդհանրապէս կորցրել է քաղաքական եւ ընկերային խաղաղութեան կենցաղավարութիւնը: Սիոնիստները այն օրէն որ հաստատւած են Իսրայէլի սահմանների ներքոյ, ամէն օր  եւ ամէն ժամ ոճիրներ են գործում: Բայց այս վերջին ժամանակներին, Գազայի պատերազմի քաղաքական պատճառներով, չափն ու սահմանը անցեր է եւ խաղաղութիւնը մարդկանց միջեւ անգործադրելի կը թւի լինել: Իսրայէլը, Լիբանանի սահմաններէն ներս, ականաւորելով շէնքեր, փչացնելով տնտեսական կենտրոններ եւ հաստատութիւններ, սպանելով անմեղ մանուկներ եւ կանայք եւ քաղաքական աչքառու անձնաւորութիւններ, այս պարագային Միջին Արեւելքի քաղաքական կարկառուն դէմքերէն մին՝ «Հեզբօլլահ» շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահին եւ իր շարժման զինակիցներին նահատակելով Բէյրութի Դահիա արեւմտեան թաղամասի վրայ յարձակւելով,անցել է բոլոր կարմիր գծերը եւ դեռ շարունակում է»:

Գրութեան մէջ ընդգծւած է. «Մենք խորապէս զգացւած, ցաւակցում ենք Լիբանանի ժողովրդին, կառավարութեանը եւ բոլոր զոհւածների ընտանիքներին եւ հարազատ պարագաներին եւ դատապարտում ենք ներկայ անընդունելի եւ զազրելի ոճիրները: Ամենակարող Աստծուց Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ միւս նահատակների հոգիների համար հայցում ենք հոգու խաղաղութիւն: Աղօթում ենք եւ խնդրում ենք Տիրոջից անդորրութիւն համայն աշխարհին եւ մեր տարածաշրջանին խաղաղ կեանք»:

Related Articles

Back to top button