ԱտրպատականՀամայնք

Ատրպատականի հայոց թեմը դատապարտում է

«ԱԼԻՔ» – Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթչեանը եւ Թեմական խորհրդը դատապարտել են Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի սպանութիւնը:

«Սիոնիստական օկուպանտ ռժիմի դիմաց, դիմադրութեան եւ Ջիհադի հերոս Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ Դիմադրութեան մի քանի հրամանատարների նահատակնութիւնը մեծ ցաւ է պատճառել աշխարհի ազատատենչների եւ Լիբանանի ու Պաղեստինի իրաւազրկւած ժողովրդի արդար իրաւունքների պաշտպաններին: Պատմական եւ ճակատագրական այս պայմաններում համոզւած ենք, որ նման յարձակումներ առաւել եւս անկոտրում են դարձնելու Դիմադրութեան առանցքի հզօրութիւնը եւ առաւել ամուր քայլերով են ընթանալու դէպքի վերջնական նպատակների եւ ազատութեան իրագործում»:

«Դատապարտելով այս ահաբեկչական ակտը, այս աղէտի կապակցութեամբ ցաւակցում ենք Իսլամական Յեղափոխութեան առաջնորդին, Իրանի ազատատենչ ժողովրդին, Լիբանանի իրաւազրկւած ժողովրդին, աշխարհի ազատատենչ ժողովուրդներին եւ նահատակների ընտանիքներին եւ բարձրեալն Աստծուց յայցում ենք նահատակների հոգու խաղաղութիւն  եւ անդորրութիւն»,- ասւած է հրապարակւած հաղորդագրութեան մէջ:

Related Articles

Back to top button