ԱտրպատականՀամայնք

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց ՀՕՄ-ի Թաւրիզի վարչութեանը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ Երեքշաբթի, մայիս 13-ին, կէսօրւայ ժամը 1:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝  Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց ՀՕՄ-ի Թաւրիզի վարչութեանը, գլխաւորութեամբ ատենապետուհի Անահիտ Մարգարեանի:

Ատենապետուհին վարչութեան անունից երախտագիտական խօսք ուղղեց Սրբազան Հօրը, յատկապէս միութեան ծրագրերին եւ նախաձեռնութիւններին հովանաւորելու համար, որոնք միշտ գովաբանւում են նրա եւ Թեմական խորհրդի միջո­ցով:

Առաջնորդ Սրբազանը մի անգամ եւս իր բարձր գնահատանքը յայտնեց Միու­թեան միջոցով համայնքում կազմակերպւող կրթական ու մշակութային ծրագրերին, որոնք տեղի են ունենում ժողովրդի մասնակցութեամբ: Սրբազան Հայրը ընդունեց վարչութեան ներկայացրած խնդրագիրը, միութեան անդամներից ոմանց Հայրապետական բարձր գնահատ­ման արժանացնելու հեռանկարը պարփակող: Նա միանգամ եւս բարձր գնահատեց նւիրեալ անձանց կատարած աշխատանքը, կրթական, մշա­կու­թային եւ բարեսիրա­կան ծրագրերով:

Սրբազան Հայրը յոյս յայտնեց, որ նրանց խնդրագրի հիման վրայ յատուկ դի­մում է ներկայացնելու Վեհափառ Հօրը, որպէսզի Նորին Սրբութիւնը հայրապետական գնահատանքի արժանացնի արժանաւորներին:

Related Articles

Back to top button