ԹեհրանՀամայնք

Հ. Մ. «Սիփան» միութիւնում ցուցադրւել են նկարչութեան դասընթացների սաների աշխատանքները

Հոկտեմբերի 20-ին Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել նկարչութեան դասընթացների սաների ստեղծագործութիւնների ցուցահանդէսը Նարինէ Այդինեանի ղեկավարութեամբ։

Հ. Մ. «Սիփան» միութեան սոցցանցային լրահոսի համաձայն միջոցառմանը ներկայ են եղել միութեան վարչութեան ու Արւեստից բաժանմունքի ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչը եւ սաների ծնողները։

Ցուցահանդէսի ընթացքում գնահատանքի խօսքեր են հնչել սաների ստեղծագործական աշխատանքների եւ դասընթացավար Նարինէ Այդինեանի նւիրւած աշխատանքի վերաբերեալ, կարեւորելով նկարչական ունակութիւնների զարգացումն ու ազգային ոգու դաստիարակութիւնը։

Related Articles

Back to top button