Համայնք

Էդ ո՞ւր առանց հրաժեշտի, այ տնաշէն

Մեր Անահիտն էլ չւեց:

Կեանքը դաժան էր գտնւել Անահիտի նկատմամբ: Նա կորցրել էր իր բոլոր հարազատներին ու բարեկամներին: «ԱԼԻՔ»-ը նրա համար դարձել էր իւրովի ընտանիք, իսկ ալիքականները՝ նրա հարազատներն ու բարեկամները:

Այս տարւայ սկզբին, երբ վրայ հասաւ թոշակի անցնելու պահը, նա իր սիրտն ու հոգին պահ թողեց «ԱԼԻՔ»-ում ու հեռացաւ: Եւ միթէ՞ կարելի էր ապրել առանց սրտի ու հոգու: Անահիտը չդիմացաւ եւ որոշեց դառնալ յաւերժի ճամբորդ:

Գնաս բարով մեր սիրելի Անահիտ: Չենք մոռանայ քեզ, կը յիշենք ու կը կարօտենք միշտ: Ճիշտ այնպէս, ինչպէս չենք մոռացել ու կարօտում ենք քո տարիների գործընկեր, «ԱԼԻՔ»-ի աւագ սրբագրիչ Արմէն Դաւթեանին, ով քեզ պէս մի օր անակնկալ, առանց հրաժեշտի, որոշեց, որ յոգնել է ու պիտի հեռանայ:

Գնաս բարով սիրելի Անահիտ: Աւա՜ղ այլեւս չենք կաող ասել՝ մնաս բարով…

«ԱԼԻՔ»-ը սգում է իր երկար տարիների աշխատակից Անահիտ Տէր-Ստեփանեանի մահը:

Related Articles

Back to top button