
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հանդիպել է Քարաջի «Շահիդ Մադանի» հիւանդանոցի ICU (ինտենսիւ թերապիայի բաժանմունքի) ղեկավար, Ալբորզի բժշկական գիտութիւնների համալսարանի անեսթեզիոլոգիայի բաժնի ղեկավար դոկտ. Սեւակ Հաթամեանին։
Հանդիպման ընթացքում դոկտ. Շահվերդեանը բարձր է գնահատել դոկտ. Հաթամեանի մասնագիտական եւ պատասխանատու գործունէութիւնը, մասնաւորապէս՝ 12-օրեայ եւ 40-օրեայ պատերազմների ընթացքում տուժածներին ցուցաբերած բժշկական օգնութեան համար։
Պատգամաւորը նշել է նաեւ, որ պատերազմի եւ ճգնաժամային իրավիճակների դժւարին պայմաններում բժիշկների ու բուժաշխատողների ներկայութիւնը եւ տուժածների կողքին գտնւելը բժշկական համայնքի նւիրւածութեան, անձնազոհութեան եւ պատասխանատւութեան կարեւոր դրսեւորում է։
Պատգամաւորի ինստագրամեան էջի համաձայն՝ դոկտ. Շահվերդեանն ընդգծել է նաեւ բժշկական համայնքի եւ բուժաշխատողների անձնազոհ եւ մշտարթուն փաստը գնահատելու եւ նրանց անհրաժեշտ աջակցութիւն ցուցաբերելու կարեւորութիւնը։



