ՏԻԳՐԱՆԱՇԷՆՆ ԵՒՍ…

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Նիկոլ Փաշինեանը իր, օգոստոսի 20-ի ճեպազրոյցում անդրադարձել է Տիգրանաշէնի պատկանելիութեանը եւ Խորհրդային շրջանի անկլաւների խնդրին նշելով քարտէզների վրայ, Քիարքին, (Տիգրանաշէնի թուրքերէնը անունը որն դիւր է գալիս թէ՛ Ալիեւին, եւ թէ՛ Փաշինեանին) Բարխուդարլուն եւ Ասկիբարանը, Հայաստանի Հանրապետութեան տարածքներ չեն որի հետ մենք պիտի առնչւենք։ Նման տեսակէտ արդէն, Տիգրանաշէնի յանձման նախերգանքն է, որն հակառակ հայ ժողովրդի կամքի եւ Ալիեւի արձակւած հրամանի, պիտի շուտով իրականացւի Փաշինեանի եւ իր ՔՊ-ականների կողմից։
Փաշինեանը կեղծ հարիւրամեայ խաղաղութեան պատրւակով, ոսկեայ սկուտեղով, Ալիեւին է նւիրել ամբողջ Արցախը իր աւելի քան 11000 քմ. տարածքով եւ Ադրբեջանի կողմից գրաւեալ աւելի քան 30 ռազմավարական նշանակութեամբ բարձունքներ եւ տարածքներ որոնցում եղել են հայ ժողովրդին պատկանող, արժէքաւոր պատմամշակութային անկրկնելի գանձեր ինչպէս․-
- 161 վանք ու եկեղեցի
- 591 խաչքար
- 39 սրբավայր եւ բերդ-ամրոց
- 4000 պատմամշակութային կոթող
- 12 թանգարան 20345 ցուցանմուշներով
- 187 գիւղ
- 6 քաղաք
Այս բոլորը նւիրաբերւել է մի մարդու՝ Ալիեւին որն բացի այն որ Հայաստանը անւանում է արեւմտեան Ադրբեջան եւ 18 սեպտեմբերի 2013 թւականին յայտարարել է «Երեւանի խանութիւնը, «Երեւան» Գեօկչայը «Սեւանայ լիճ» Զանգեզուրը, «Սիւնիք» մահալները «շրջաններ» մեր պատմական հողերն են, կը գայ ժամանակ երբ մենք այնտեղ կապրենք, ես հաւատում եմ եւ դրան հասնելու համար մեզանից իւրաքանչիւրը պէտք է ջանքեր գործադրի»։
Ալիեւի վերոյիշեալ արտայայտութիւնները յստակ ցոյց են տալիս որ նրա նպտակը, Հայաստանի գրաւելն է եւ իր նպատակին հասնելու համար անընդհատ նորանոր պահանջներ է ներկայացնելու որպէսզի նախ կարծեցեալ խաղաղութեան դաշինքը չստորագրի ապա անընդհատ զիջումներ կորզելու միջոցով հասնի իր նպատակին՝ Հայաստանին տիրանալով։
Երեւան
28.08.2026 թ.


