Հասարակական
3.8 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժ՝ Փարդիս, Բումեհէն եւ Լաւասան շրջաններում
Թեհրանի երկրաշարժի հետեւանքով մինչ այժմ տուժածներ չկան

ԻՍՆԱ գործակալութեան փոխանցմամբ՝ Թեհրանի նահանգի շտապօգնութեան կազմակերպութեան խօսնակ Շերւին Թաբրիզին յայտնել է, որ րոպէներ առաջ 3.8 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժ է գրանցւել Փարդիս, Բումեհէն եւ Լաւասան շրջաններում:
Նրա փոխանցմամբ՝ երկրաշարժի օջախը գտնւել է 8 կիլոմետր խորութեան վրայ։
Դէպքից անմիջապէս յետոյ Թեհրանի շտապօգնութեան երեք գնահատող խմբեր են ուղարկւել նշւած շրջաններ՝ իրավիճակը գնահատելու համար։
Թաբրիզին յաւելել է, որ մինչ այժմ ո՛չ գնահատող խմբերից են տուժածների մասին տեղեկութիւն փոխանցւել, եւ ո՛չ էլ քաղաքացիներից է համապատասխան ահազանգ ստացւել։



