Լեւոն Զուրաբեան. «TRIPP-ը միակողմանի աշխարհաքաղաքական նախագիծ է եւ վտանգ է խաղաղութեան համար»

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբեանը, անդրադառնալով TRIPP ծրագրի նկատմամբ Իրանի դիրքորոշմանը, նշել է, որ Թեհրանը բացայայտօրէն կոշտ հակադրւում է նախագծին։
«Սա այն է, ինչ մենք միշտ ասել ենք. սա միակողմանի աշխարհաքաղաքական նախագիծ է, եւ այդ պատճառով վտանգաւոր է, որովհետեւ ռումբ է դնում խաղաղութեան հաստատման տակ՝ հակասելով Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, այսինքն՝ մի մեծ աշխարհաքաղաքական ճամբարի շահերին»,- ասել է Զուրաբեանը։
Նրա համոզմամբ՝ ստեղծւած իրավիճակում առկայ է լուրջ աշխարհաքաղաքական հակամարտութիւն, որի լուծումը Հայաստանի ներկայիս իշխանութիւնները չունեն։ Զուրաբեանը նշել է, որ ՀԱԿ-ը դրա այլընտրանքը ներկայացրել է TRIPP+BRICS ծրագրի տեսքով։
Զուրաբեանը նախկինում եւս յայտարարել էր, որ Իրանի պաշտօնեաները բացասաբար են տրամադրւած TRIPP-ի նկատմամբ, իսկ Ռուսաստանի եւ Չինաստանի համար եւս նախագիծը խնդրայարոյց է։



