Արա Պօղոսեան. «Ամէն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ բերելու»
«ԱԼԻՔ» – ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան եւ Ադրբեջանից փախաստականների Հայաստան վերադարձի իրաւունքի մասին Ալիեւի ներկայացրած նոր պահանջը շարունակում է մնալ թէժ քննարկման թեմա: Այս հարցին է անդրադարձել նաեւ քաղաքագէտ Արա Պօղոսեանը, ով իր ֆէյսբուքեան էջում գրել է.
«Յաջորդ պնդումը՝ եթէ անգամ Հայաստանում (բացի իշխանութիւններից) կայ մէկը, ով հիմարաբար հաւատում է, որ Սահմանադրութիւնը Ադրբեջանի պահանջով փոխելով հնարաւոր է խաղաղութեան պայմանագրի կնքում, ապա պէտք է հիասթափեցնեմ։ Կայ նաեւ յաջորդ, յաջորդի յաջորդ (ու էդպէս շարունակ) պահանջների փաթեթներ։ Եւ ամենակարեւորը՝ դրանք չեն վերջանալու ընդհուպ մինչեւ Հայկական Պետականութեան կործանման պահը։
Ամէն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ բերելու, եւ ամէն անգամ իր պահանջները բաւարարելով մենք մօտենալու ենք Հայկական Պետականութեան կործանմանը։
Լուծում կայ, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու, այդ լուծումը պահանջում է աշխատանք եւ համախմբում, հետեւաբար նման լուծումն անհնար է Նիկոլ Փաշինեանի իշխանավարման պայմաններում»,- գրելէ նա: